Ողջույն, հարգելի ընթերցող:
Մենք ողջունում ենք Ձեր մուտքը մեր քաղաք, որի բնակչությունը միշտ առանձնանում է իր հյուրընկալությամբ: Ըստ հայկական ավանդության` մենք միշտ մեր տան դռները բաց ենք պահում հյուրերի առջև և ցույց տալիս լավագույնն ու ամենագեղեցիկը, բավարարում ենք նրանց հետաքրքրասիրությունը մեր քաղաքի անցուդարձի մասին,ներկայացնում անցյալի պատմությունը և ապագայի ակնկալիքները: Մեր հանրապետության նախկին ամենաուժեղ արդյունաբերական քաղաքը մինչև այսօր չի կորցրել իր հեղինակությունը: Այստեղ տնտեսության ոչ մի ոլորտ մյուսից ետ չի մնում. այս մասին տեղեկություն Դուք կարող եք գտնել այս կայքում: Քաղաքն աստիճանաբար վերանորոգվում է, կառուցապատման աշխատանքները լայնածավալ բնույթ են ստանում, և մեր փափագը` բավարարելու ժամանակակից քաղաքային զարգացման պահանջները, անպայման կիրականանա: Կարծում ենք, որ մեր ինտերնետային կայքը Ձեզ կբավարարի:
Շնորհակալություն այցելության համար:
|