ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ


Սիրելի հայրենակիցներ
Ողջունում եմ Ձեզ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայքում: Ժամանակակից գերարագ զարգացող աշխարհում շատ է կարևորվում տեղեկատվության դերն ու նշանակությունը, առանց որի անհնար է պատկերացնել պետական կառավարման համակարգի թափանցիկ գործունեությունը: Կայքում պարբերաբար թարմացնելով մեր գործունեության մասին տեղեկատվությունը, մշտապես կտրամադրենք այն բոլոր տեղեկությունները, որոնք լիարժեքորեն կարտացոլեն Հրազդանի համայնքապետի և համայնքապետարանի գործունեությունը: Հավատացած եղեք, մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կարծիքն ու առաջարկը: Խրախուսում ենք Ձեր առաջարկությունները, կարծիքները, և, ինչու ոչ, դժգոհություններն ու բողոքները, որոնք կարող եք ուղարկել այս կայքի միջոցով:

Վստահ եմ ՝ փոխադարձ համագործակցության պայմաններում մենք կկերտենք բարեկեցիկ, բարեկարգ, ապագային վստահությամբ նայող Հրազդան քաղաք:

Հրազդան համայնքի ղեկավար՝ Սևակ Միքայելյան







© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը