ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ, ԹԱՏՐՈՆՆԵՐ


ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

ՀՀ Պետական պատկերասրահի ք. Հրազդանի մասնաճյուղ

Տնօրեն` Արամ    Ղազարյան     Հասցե` ք. Հրազան, Սպանդարյան 11
Հեռախոս`(0223) 2-02-19
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը`5 

   Հիմնադրվել է 1973թ.: Պատկերասրահում պահպանվում են եզակի կտավներ, որոնց հեղինակներն են` Հ. Այվազովսկին, Մ. Սարյանը, Մ. Ավետիսյանը, Հ. Հակոբյանը, Հ. և Ա. Կալենցները, Հ. Կոջոյանը, Ս. Մուրադյանը, Ա. Գրիգորյանը, Մ. Աբեղյանը, Ս. Ստեփանյանը, Ա. Բեքարյանը, Է. Իսաբեկյանը, Գ. Բաշինջաղյանը, Աղաջանյանը, Արփենիկ Նալբանդյանը և ուրիշներ: Քանդակագործության նմուշներից առավել հայտնի են` Ա. Ղարիբյանի "Հարություն Կալենցի դիմաքանդակը", Ա. Սարգսյանի "Մայր Հայաստանը", Ռ. Գյուրջյանի "Կարմիր բանակայինը", Ս. Վարդանյանի "Հորատողը", Գ. Սերոպովայի "Ժան Հարությունյանը" :

* * *

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Հրազդանի երկրագիտական թանգարան

Տնօրեն` Աշոտ Գևորգյան
Հասցե` ք. Հրազդան, Սպանդարյան 12 
Հեռախոս`(0223) 2-14-54 
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` առևտրային 
Աշխատողների թիվը` 8 

   Կազմավորվել է 1980 թ., որպես ՀՀ Պետական թանգարանի Հրազդանի մասնաճյուղ: Թանգարանի ներկայիս շենքը ձևավորվել է Գեղարվեստի ֆոնդի նկարիչների կողմից` 1985- 89 թթ.: 1993 թ. թանգարանն առանձնացել է և գործել որպես Հրազդանի երկրագիտական պետական թանգարան` մշակույթի նախարարության ենթակայությամբ: 2003 թ. անվանափոխվել է Հրազդանի երկրագիտական թանգարան ոչ առևտրային կազմակերպության: Թանգարանի գործունեության նպատակն է ներկայացնել Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի պատմությունը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Թանգարանն ունի հետևյալ բաժինները`
1.Հնագիտության,
2.Ազգագրության,
3.Նորագույն ժամանակներ ներկայացնող,
4.Ժամանակավոր ցուցահանդեսներ:
   Թանգարանի մուտքը վճարովի է /200 դրամ/, էքսկուրսիաների արժեքը` 1500 դրամ: Ամսվա յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը թանգարանի մուտքն անվճար է: Արտոնություններ ունեցողները նույնպես կարող են ունենալ մուտքի անվճար իրավունք: 2003 թ. դրությամբ թանգարանն ուներ 2818 ցուցանմուշ, որից 1877- ը կազմում է հիմնական ֆոնդը: Թանգարանում տեղ են զբաղեցնում հնագիտական բնույթի ցուցանմուշներ, կենցաղի և ազգագրական առարկաներ, նումիզմատիկա, գեղանկարչական գործեր և լուսանկարչական փաստաթղթեր: Այստեղ պարբերաբար կազմակերպվում են ժողստեղծագործողների աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսներ: Եզակի ցուցանմուշների շարքում կարելի է դասել նախնադարյան մարդու ձեռքի հատիչները, Հրազդանյան լճից պեղված մամոնտի ատամներն ու ոսկորները:

* * *

Պատմության թանգարան

Հիմնադիրն է 14-ամյա Արմեն Այվազյանը:
Գտնվում է Ջրառատի թաղապետարանի և եկեղեցու հարևանությամբ: 
Ունի ավելի քան 18000  ցուցանմուշ: 
Ամենահին ցուցանմուշն է մ.թ.ա. 2-3 մլն. տարի առաջ հայտնաբերված երկրագործական բրիչը:













* * *

ԹԱՏՐՈՆՆԵՐ

Հրազդանի քաղաքային դրամատիկական թատրոն

Գեղ. ղեկավար և տնօրեն` Աշոտ Սարգսյան
Հասցե` ք. Հրազդան, Սպանդարյան փ. 
Հեռախոս`(0223) 2-39-34 
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային 

Հիմնադրվել է 1953 թ.: Մինչև ներկայիս փուլը թատրոնն անցել է հետևյալ էտապները. 
1. 1953-61 թթ.` ինքնագործ թատրոն, 
2. 1961 - 1989 թթ.` ժողովրդական,
3.1989 - 2000 թթ.` շրջանային թատրոն,
4. 2000 - ից մինչև օրս` քաղաքային դրամատիկական:

   Թատրոնը ղեկավարել են Վրույր Մանվելյանը, Մկրտիչ Սարգսյանը, Աշոտ Բադալյանը, Ռեմիկ Սարգսյանը, Արշավիր Ղազարյանը, Պերճ Գևորգյանը, Ստեփան Ջանիբեկյանը, Զեբիկ Զաքարյանը, Իշխան Ղարիբյանը: Թատրոնի հաջողված ներկայացումներից են եղել “Չարլիի մորաքույրը”, “Նախ մեռան, հետո ամուսնացան”, “Գողացված երջանկություն”, “Ոճրագործի ընտանիքը”, “Օթելլո”, “Դիմակահանդես”, “Պաղտասար Աղբար”, “Թագավորը”, “Եզերքի մոտ, ճանապարհին”, “Մինաս” բեմականացումները: 1995 թ. “Դիմակահանդես” ներկայացման համար “Լոռի – 95” փառատոնում արժանացել է Գլխավոր մրցանակի, իսկ 1997 թ. “Լոռի -97” փառատոնում` գլխավոր մրցանակի է արժանացել “Թագավորը” ներկայացման համար: Թատրոնին մեծ ճանաչում է բերել “Մինաս” ներկայացումը` նվիրված նկարիչ Մինաս Ավետիսյանին: Ներկայումս թատրոնն աշխատում է “Թորոս Ռոսլին” ներկայացման վրա:




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը