ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ


Էդվարդ Նալբանդյան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
16 հուլիսի 1956 թ., Հայաստան

Կրթություն
1973 -1978 թթ. - Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ
1986 -1988 թթ. - ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա` մասնագիտացումը` միջազգային հարաբերություններ, քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն
1978 -1983 թթ. - Լիբանանում ԽՍՀՄ դեսպանություն
1983 - 1986 թթ. - ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն
1986 -1992 թթ. - Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա` Ռուսաստանի դեսպանության խորհրդական
1992 - 1993 թթ. - Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար
1994-1998 թթ. - Եգիպտոսում ՀՀ դեսպան
1995 - 1999 թթ.- Մարոկկոյում և Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը` Կահիրե)
1999 - 2008 թթ. - Ֆրանսիայում ՀՀ դեսպան
2000 - 2008 թթ. - Իսրայելում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ),
2004 - 2008 թթ. - Անդորրայում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ),
2006 - 2008 թթ. - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ նախագահի անձնական ներկայացուցիչ:
2008 թ.-ից` ՀՀ արտաքին գործերի նախարար:

Այլ տվյալներ
Հատուկ հանձնարարություններով այցելել է տարբեր երկրներ իբրև Հայաստանի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց: Բազմաթիվ միջազգային կոնֆերանսներում ներկայացրել է Հայաստանը:
Մերձավոր Արևելքի և միջազգային հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է: 
Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի ասպետ է: Ունի Ժողովուրդների բարեկամության և Սուրբ Աթոռի Սուրբ Գրիգորի Մեծ Խաչի շքանշաններ, "Մխիթար Գոշ" մեդալ:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր:




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը