ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ


Կոլյա Համազասպի Սողոմոնյան

   Ծնվել է 1946 թ. Հրազդան քաղաքում: Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: Տեխնիկական գիտությունների դոկտոր Ճարտարագիտական Համալսարանի ամբիոնի վարիչ:

* * *

Խաչիկ Գարուշի Վարդանյան

   Ծնվել է 1937 թ. հոկտեմբերի 20-ին, Հրազդան քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետը: Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ: Աշխատում է Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղում` որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ:

* * *

Գառնիկ Արտաշի Սուքիասյան

   Ծնվել է 1946 թ. Հրազդան քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է Երևանի Պետական Համալսարանում` որպես դասախոս: Երևան քաղաքի դատախազի տեղակալ, 26 կոմիսարների շրջանի դատախազ: Իրավաբանական գիտությունների թեկնածու: Այժմ աշխատում է Երևանի Պետական Համալսարանում` որպես դասախոս:

* * *

Սուրեն Արմենակի Գրիգորյան

   Սուրեն Արմենակի Գրիգորյանը ծնվել է 1915 թ. հունվարի 10-ին, Ջրառատում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մաթեմատիկայի տեխնիկումը, որից հետո ընդունվել է Երևանի Մանկավարժական ինստիտուտի Ֆիզմաթ բաժինը (1935-1939 թթ.): 
   1939-1959 թթ. աշխատել է Ջրառատի թիվ 5 դպրոցում` որպես տնօրեն: 1950 թ. ստացել է վաստակավոր ուսուցչի կոչում: Ստացել է աշխատանքային շատ մեդալներ և գովասանագրեր:   
  1959 թ.-ին տեղափոխվել է Երևան և աշխատել “Լույս” հրատարակչությունում ` որպես խմբագիր: Խմբագրել է 4-9 դասարանների մաթեմատիկայի գրքերը: 2 տարի անց աշխատել է նույն հրատարակչությունում` որպես “Ֆիզմաթ” բաժնի վարիչ: 
Նրա հրատարակած գրքեր են. 
     1. Երկրաչափական խնդիրների հավաքածու եռանկյունաչափության կիրառությամբ
     2. Մաթեմատիկական տերմինների ռուս-հայերեն բառարան
     3. Տրամաբանական խնդիրներ
     4. Բանականության դասեր
     5. Հավերժական օրացույց
     6. “Ասույթների, աֆորիզմների ժողովածու” 90 տարեկան հասակում: 
Ունի մամուլում տպագրված շատ հոդվածներ:

* * *

Սեն Արևշատյան

Սեն Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին, Ջրառատում:
1951 թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետը: 
1954 թ. ավարտել է ակադեմիայի ասպիրանտուրայի փիլիսոփայության և պատմության ֆակուլտետը: Պաշտպանել է դիսերտացիա` նվիրված Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքներին: 
Աշխատել է ակադեմիայի ինստիտուտում` որպես կրտսեր, ապա ավագ գիտաշխատող: 
1959 թ.-ից Մատենադարանում աշխատել է որպես հին ձեռագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ: 
1982 թ.-ից նշանակվել է Մատենադարանի տնօրեն: 
Նրա հիմնական աշխատություններն են. 
     “Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում” 
     Գրիգոր Տաթևացու “Փիլիսոփայական հայացքներ” աշխատությունը
   Դավիթ Անհաղթի “Քննական բնագրերի” հրատարակությունը, որը նաև թարգմանել է աշխարհաբարով և ռուսերեն լեզվով: 
  Ունի գրված 150-ից ավելի գիտական աշխատություններ, բնագրեր-մենագրություններ, թարգմանություններ: 
  Մինչ օրս աշխատում է Մատենադարանում` որպես տնօրեն: 
  “Հնարավորին չափ բոլոր ուժերը ներդնել` հոգևոր մշակույթը լուսաբանելու, ուսումնասիրելու և ժողովրդին մատուցելու համար”, այս սկզբունքով է առաջնորդվում հայ գիտնականը:

* * *

Հայկարամ Հարությունի Համբարձումյան

   Ծնվել է 20.09.1935 թ., Վանատուր թաղամասում: Հայկարամ Հարությունի Համբարձումյանը աշխատանքային գործունեությունը սկսել է 1953 թ.-ից: 1967 թ. Աշխատել է ԽՍՀՄ Պետ. պլանին առընթեր գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում: 1972 թ. Համբարձումյանը ամբողջովին պատրաստված և մեծ հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական թեզը` հետևյալ թեմայով. "Արտադրանքի որակի բարձրացումը և նրա խնդիրները", որը ընդգրկում է մի շարք կարևոր առաջարկություններ տվյալ հարցերի ճիշտ լուծման վերաբերյալ: Հ. Համբարձումյանը հեղինակ է մոտ 30 գիտական աշխատությունների: Նրա մենագրություններն են "Տեխնիակական առաջընթացը և արտադրանքի որակը", "Գիտության և արտադրության մերձեցման խնդիրները", "Գիտատեխնիկական առաջընթացի կառավարման խնդիրները արդյունաբերության մեջ": Համբարձումյանը հանդես է եկել ՀՀ հեռուստատեսությամբ, ռադիոյի և մամուլի միջոցով, լուսաբանելով արդի հարցեր ժողովրդական տնտեսության զարգացման վերաբերյալ: Նա երկար տարիներ ակտիվ մասնակություն է ցուցաբերում աշխատանքային կոլեկտիվում: Բազմաթիվ անգամ ընտրվել է ինստիտուտի Կուսակցական Բյուրոյի անդամ, հանդիսացել է "Գիտելիք" ընկերության նախագահ, Երևան քաղաքի Արաբկիր շրջանի շրջկոմին առընթեր արտադրության արդյունաբերության համակարգող խորհրդի անդամ: 1990 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է Հրազդան քաղաքի Հումանիտար ինստիտուտում` որպես ռեկտոր:
     1953-54 թթ. Հրազդանի շրջանի Թոքառլու գյուղի 7-ամյա դպրոցի գրադարանավար 
     1954-58 թթ. Ծառայություն` Սովետական բանակում
     1958 թ. Երևան քաղաքի Լոռի ռեստորանի առաքիչ 
     1958-63 թ. ԵՊՀ ուսանող 
     1963 թ. Լուսավանի հաստոցաշինական գործարանի ինժեներ-տնտեսագետ
    1963-66թ. Համամիութենական կոմպլեքսային էլեկտրամեքենաշինության գիտատեխնիկական ինստիտուտի հայկական մասնաճյուղի կրտսեր գիտաշխատող: 
     1966-67 թթ. Տնտեսական գրականության խմբագիր "Հայաստան" խմբագրությունում 
  1962-73 թթ. Առաջատար ինժեներ, ավագ գիտաշխատող: ԽՍՀՄ Պետ. պլանին առընթեր գիտատեխնիկական ինստիտուտում սեկտորի վարիչ 
     1979-97 թթ. Հայկական Գյուղատնտեսական ակադեմիայի քաղաքատնտեսության ամբիոնում` դոցենտ:
     1966 թ-ից միաժամանակ դասավանդել է Երևան քաղաքի տարբեր ԲՈՒՀ-երում: 
  1997-2002 թթ. Հայաստանի Ժողովրդա - տնտեսագիտության ինստիտուտի Միջազգային տնտեսագիտության ամբիոնում` դոցենտ:




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը