ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆԿԱՐԻՉՆԵՐ


Ֆրիդոն Զաքարի Բալասանյան

   Ծնվել է 1937 թ. մարտի 23-ին, Գետաշեն գյուղում: Միջնակարգ կրթություն է ստացել Գետաշենում: 1960 թ. ավարտել է Երևանի Մանկավարժական Ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Հրազդան քաղաքում: Աշխատանքին զուգահեռ զբաղվել է նկարչությամբ, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Ստացել է խրախուսական մրցանակներ: Կերպարվեստի բնագավառում գերադասել է բնանկարը, նատյուրմորտը, գրաֆիկան: Այժմ էլ զբաղվում է իր սիրած ժանրով: Կտավները ցուցադրվել են Երևանում, Մոսկվայում և նախկին ԽՍՀՄ երկրներում:



* * *

Հայկ Բարսեղյան

   Ծնվել է 1945 թ. հոկտեմբերի 10-ին, Վանատուր գյուղում: Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Զուգահեռ մանկավարժությանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանի տարբեր քաղաքներում և Մոսկվայում: Աշխատանքները (նկարները) գտնվում են աշխարհի տարբեր երկրներում` Ֆրանսիայում, Բեյրութում, Ռուսաստանում և այլուր: Այժմ ստեղծագործում է Հրազդան քաղաքում:









* * *

Ժորա Մանուկի Ավագյան

   Ծնվել է 1952 թ. Վրաստանի Ախալքալաքի “Ջավախք” շրջանում: 
  1969 թվին ընդունվել և 1973 թվին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի Գեղագիտության ֆակուլտետի նկարչության և գծագրության բաժինը, այնուհետև աշխատել է Հրազդանի հանրակրթական դպրոցներում:
   1976-77 թթ. աշխատել է Հրազդանի ժողովրդական թատրոնում` նկարիչ ձևավորող:
   1978 թվից աշխատել է Երվանդ Քոչարի անվան Հրազդանի մանկական գեղարվեստի դպրոցում, միաժամանակ նկարիչ` թիվ 1 մշակույթի տանը:
   1985 թվին Հրազդանի պատկերասրահում բացվել է անհատական ցուցահանդես: 
   1987 թվին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է անհատական ցուցահանդես:
   1990 թվին Երևանի Ժուռնալիստների տանը բացվել է ցուցահանդես: 
   Ժորա Մանուկի Ավագյանը վախճանվել է 1993 թվի հոկտեմբերի 13-ին` ծանր հիվանդության պատճառով:





* * *

Քաջիկ Հակոբյան

   Քաջիկ Հակոբյանը ծնվել է 1941 թ.: Ավարտել է Արտաշատի շրջանի Արտաշատ քաղաքի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժնում: Գործուղվել է Հրազդան: Որպես կերպարվեստի ուսուցիչ աշխատել է Հրազդանի թիվ 10 միջն. դպրոցում:
   Քաջիկ Հակոբյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Երևանում, Հրազդանում և Լենինգրադում:
  1975 թ. Հրազդանում, իր ղեկավարությամբ, հիմնադրել է Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցը և նշանակվել է տնօրեն: Իր տնօրինության ժամանակ դպրոցը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և արժանացել է դիպլոմների:
   Քաջիկ Հակոբյանը վախճանվել է 1976 թ. նոյեմբերի 26-ին:




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը