ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ԲԺԻՇԿՆԵՐ


Հենրիկ Նարիմանյան

   Ծնվել է 1943 թվի փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղում:
  1960 թվին ընդունվել է Երևանի Բժշկական Ինստիտուտը, որն ավարտել է 1966 թվին: Աշխատել է Հրազդանում` որպես մանկաբարձագինեկոլոգիական բաժնի վարիչ: 1970-1972 թթ. սովորել է Մոսկվայի մանկաբարձագինեկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական արդինատուրան: 1972 թվից աշխատել է որպես Հրազդանի ծննդատան տնօրեն, 1966 թվից` վերանվանված “Հրազդանի ծննդատուն” ՊՓԲԸ-ան տնօրեն (մինչ օրս): Ճանաչվել է որպես բարձրակարգ բժիշկ: 
    Ամուսնացած է, ունի 3 երեխա (1 տղա, 2 աղջիկ): Նրանք նույնպես մասնագիտությամբ բժիշկ են:

* * *

Վանիկ Ադամյան

  Ծնվել է 1941 թ.-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում: Մասնագիտությամբ բժիշկ է` մանկաբարձ գինեկոլոգ: Զուգահեռ զբաղվում է գեղանկարչությամբ և գրականությամբ: Մասնակցել է Հրազդանում, Երևանում, Մոսկվայում կայացած ցուցահանդեսներին: 
   Նրա ստեղծագործությունները տպագրվել են “Գարուն” ամսագրում և հանրապետական թերթերում: Նրա առաջին գիրքն է եղել "Բժշկական պատմություններ" պատմվածքների ժողովածուն, որը տպագրվել է 2005 թվականին:





© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը