ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ԵՐԳԻՉՆԵՐ


Արսեն Ալբերտի Սաֆարյան

   Արսեն Սաֆարյանը ծնվել է 1977 թ. ապրիլի 12-ին Հրազդան քաղաքում: Հաճախել է թիվ 13 միջն. դպրոց, որն ավարտելուց հետո` 1995 թ., ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, մականախաղի բաժին: Այն ավարտել է 1999 թ., այնուհետև ծառայել է հայոց բանակում: Հաճախել է Կոնսերվատորիային կից “Ամադեուս” երաժշտական կենտրոն, իսկ 1996 թ-ին աշխատել է Երգի պետական թատրոնում, 2000-ից զբաղվել է անհատական գործունեությամբ: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

* * *

Արթուր Ալբերտի Սաֆարյան

   Ծնվել է 1972 թ.-ին փետրվարի 23-ին, ԼՂՀ-ի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում: 1979 թ-ին հաճախել է Հրազդանի թիվ 13 միջն. դպրոց, որն ավարտելուց հետո ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանսիրական ֆակուլտետ: Ծառայել է հայոց բանակում: Մանկության տարիներին հաճախել է ակորդեոնի, շվիի, դուդուկի խմբակներ, աշխատել է “Հրազդան ” հեռուստատեսությունում` որպես լրագրող և օպերատոր: Այժմ աշխատում է “ՇԱՐՄ” հոլդինգ ընկերությունում` որպես խմբագիր և օպերատոր: Բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ է: Նրա երգերը կատարում են ճանաչված երգիչ-երգչուհիներ` Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը և այլոք: 2005 թ-ին մրցանակաբաշխությանը արժանացել է “Ոսկե Քնար” մրցանակին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:





© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը