ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ԴՊՐՈՑՆԵՐ


Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց

Տնօրեն` Գոհար Մովսիսյան
Հասցե` ք. Հրազդան, Երևանյան 10
Հեռախոս` (0223 ) 2-42-15
Էլ.հասցե` schooll@arminco.com
Կայք` www.hrazdan.am/schooll
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 45
   Դպրոցը գործում է շուրջ մեկ դար: 2003 թ. մեծ շուքով տոնվեց նրա 100 - ամյակը: 2000 թ. դպրոցը ճանաչվել է որպես մարզի լավագույն դպրոց, իսկ տնօրենին շնոհրվել է “Նորարար տնօրեն”, իսկ հետո` Վաստակաշատ մանկավարժ պատվավոր կոչումը: Այսօր դպրոցի 30 դասարաններում սովորում են 754 աշակերտներ: Մասնակցելով միջազգային տարբեր ծրագրերի` դպրոցը ձեռք է բերել ժամանակակից տեխնիկա, 2 հեռուստացույց, 2 տեսամագնիտոֆոն, երաժշտական կենտրոն, պրոյեկտոր, ձևավորել է համակարգչային լաբորատորիա, որտեղ աշակերտներն ու համայնքի անդամները սովորում են համակարգչային գրագիտություն: Վերջին երեք տարիներին դպրոցն ունեցել է 20 մեդալակիր: Վարժարանային դասարանների շրջանավարտների մոտ 96 %-ը ամեն տարի ընդունվում է ԲՈՒՀ-եր: Դպրոցը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի` OSIOF, Project Harmony, Junior, Achievement, IFES: Դպրոցում հրատարակվում է ամենամսյա “Ատղիկ” թերթը: Վերջերս նշվեց թերթի առաջին համարի լույս ընծայման հինգ տարին: Թերթում լուսաբանվում են դպրոցական առօրյային առնչվող հարցեր, աշակերտների հոդվածներ, հետաքրքրաշարժ ժամանցներ: Նրա համակարգչային ձևավորումն իրականացնում են համակարգչային ուսուցում անցած 8 -10-րդ դասարանների աշակերտները: 2005 թ. հունիսին սկսվել է դպրոցի մարզադահլիճի շինարարությունը, իսկ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է դպրոցի համար կառուցել ևս մեկ մասնաշենք:

* * *

Հրազդանի թիվ 2  հիմնական  դպրոց

Տնօրեն` Սուսաննա Ալեքսանյան
Հասցե` ք. Հրազդան, Կոստանյան 1
Հեռախոս` (0223 ) 2-47-43
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 28
   Հիմնադրվել է 1920 թ.: Այդ տարիներին նախկին Ախտայի շրջանում եղել է ընդամենը 7 դպրոց` 580 աշակերտներով: Հիմնադրման օրվանից դպրոցը եղել է 8 -ամյա` մինչև 1970 - 71 ուս. տարին:
   1970 թ. սկսած, շուրջ 85 տարի, դպրոցը տվել է տարբեր բնագավառներում աշխատող որակյալ մասնագետներ:
   2003 թ. հուլիսի 25-ին միաձուլվելով Հրազդանի նախկին թիվ 3 դպրոցի հետ վերակազամակերպման ձևով ստեղծվել է նոր դպրոց, որը կրում է Հրազդանի N 2 միջնակարգ դպրոց անվանումը և նախկին երկու դպրոցների իրավահաջորդն է: Վերընտրված տնօրեն Մ. Պողոսյանի ջանքերով հաստատությունը ցուցաբերում է համայնքային ակտիվ դպրոց դառնալու միտում: Ծնողների օժանդակությամբ դպրոցը ջեռուցվում է էլեկտրատեներով: Նախատեսվում է լոկալ ջեռուցումն իրականացնել գազով աշխատող կաթսայատնով, ինչպես նաև լուծել ջրամատակարարման խնդիրը:

* * *

Հրազդանի թիվ 4  հիմնական  դպրոց

Տնօրեն` Ռուբիկ Առաքելյան
Հասցե` ք. Հրազդան, Շահումյան 170
Հեռախոս`(0223) 2-23-14
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 47
   Դպրոցն սկսել է գործել 1905-1906 ուս. տարվանից, ներքին Ախտա գյուղի եկեղեցական-ծխական դպրոցում, որն այժմ կոչվում է Հրազդանի Ա. Մռավյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց: 1935 թ. դարձել է միջնակարգ, իսկ մինչ այդ 7-ամյա էր: 1966 թ. շահագործման է հանձնվել այսօրվա դպրոցական շենքը: Դպրոցում կան բոլոր հնարավոր պայամանները նորմալ պարապմունքներ անցկացնելու համար: Դպրոցի շրջանավարտներից մոտովորապես 20 - ն արժանացել են ոսկե կամ արծաթե մեդալների, դարձել են գիտության թեկնածուներ: Դպրոցն է ավարտել Վազգեն Գևորգյանը, որը Նարեկացու “Մատյան ողբերգության” պոեմի աշխարհաբար թարգմանության հեղինակն է: Դպրոցի շենքը վերանորոգվել է “Սնունդ աշխատանքի դիմաց” ծրագրով: Վերջին տարիներին բարերարների միջոցով դպրոցին ցույց է տրվում լայն աջակցություն: Այն և համայնքային ակտիվ դպրոց դառնալու միտում ունի:

* * *

Հրազդանի թիվ 5  հիմնական դպրոց

Տնօրեն` Սամվել Ստեփանյան
Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ թաղամաս
Հեռախոս` (0223 ) 2-64-98
Էլ.հասցե school5@hrazdan.am
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 39
   Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցն սպասարկում է Ջրառատ թաղամասը: Թաղամասը 20-րդ դարի սկզբին անվանվել է Ռնդամալ: 1903 թ. Ռնդամալ գյուղում գործել է դպրոց` սկզբում քառամյա, այնուհետև յոթամյա: Ունեցել է 60 աշակերտ: 1938 թ. գյուղը վերանվանվել է Ջրառատի և կառուցվել է Հրազդանի Հ. Թումանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: Ախտայի շրջանում գործել է 2 դպրոց, որոնցից մեկը եղել է թիվ 5 դպրոցը: Դպրոցում սովորել են 300-400 աշակետներ: Հարակից գյուղերից միջնակարգ կրթություն ստանալու համար հաճախել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոց: Դպրոցը տվել է 4000 շրջանավարտ, 32 մեդալակիր, 15 գիտության թեկնածու, 4 գիտնական: 1988 թ. երկրաշարժից քանդվել է դպրոցի մասնավոր շենքը: 1990 թ. կառուցվել է նոր լաբորատոր մասնաշենք, բայց ուսումնական մասնաշենքը չի կառուցվել: Այժմ դպրոցում սովորում են 600 աշակերներ: 1997-1998 ուս. տարվանից մինչ այսօր ունեցել է 14 մեդալակիր ու 420 շրջանավարտներ, որոնք ընդունվել են ԲՈՒՀ-եր: Դպրոցն աշխատում է եռահերթ: 1998 թ. մասնակցել է “SOROS” հիմնադրամի մրցույթին, շահել է անվճար ինտերնետ կապ 3 տարի ժամկետով: 2005 թ. հունիսի պետ.բյուջեի միջոցներով սկսվել է 26 մլն. դրամի շինարարական աշխատանքներ /լոկալ ջեռուցում, մասնաշենքերի տանիքի թիթեղապատում և այլն/:

* * *

Հրազդանի թիվ 6  հիմնական դպրոց

Տնօրեն` Գրիշա Ղազարյան
Հասցե` ք. Հրազդան, Վանատուր թաղամաս
Հեռախոս` (0223 ) 2-47-53
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 22
   Դպրոցը հիմնադրվել է 1907 թ. /շուտով կլրանա հիմնադրման 100 - ամյակը/: Դպրոցում մեծ է հայոց լեզու և գրականություն, ռուսաց և օտար լեզուներ, ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա առարկաների ստեղծագործ ուսուցիչների թիվը: Գործում է համակարգչային կաբինետ 4 համակարգչով , 1 տպող և բազմացնող սարքերով, 1 հեռուստացույցով և 1 տեսամագնիտոֆոնով, որը շահել է ԴԲ ծրագրով: Դպրոցը տվել է բազում հայտնի շրջանավարտներ, ինչպիսիք են Ազգային Անվտանգության մարզային վարչության պետ Լ. Խաչատրյանը, ԱԺ պատգամավոր Ս. Միքայելյանը, Քանաքեռ - Զեյթուն համայնքի ոստիկանապետ Վ. Վարդանյանը:

* * *

Հրազդանի թիվ 7 միջնակարգ դպրոց

Տնօրեն` Հասմիկ Ասատրյան
Հասցե` ք. Հրազդան, Կաքավաձոր թաղամաս
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 19   հեռ`6-06-45
   Դպրոցը հիմնադրվել է 1920 թ.: Ներկայիս դպրոցը գործում է 1973 թ.: Հիմնական դպրոցն իրականացնում է սովորողներին անհարաժեշտ գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով զինելու գործընթացը` նպաստելով աշխարհայացքի և անհատականության ձևավորմանը: Ընդհանուր առմամբ իրականացնում է անձի մտավոր, բարոյական, ֆիզիկական, գեղագիտական, աշխատանքային դաստիարակության խնդիրները: 2004- 2005 ուս.տարում ՀՀ ԿԳ նախարարության կողմից թույլատրվել է դպրոցում առաջին անգամ կոմպլեկտավորել 9-րդ դասարան: Նախատեսված է 2004 թ. ընթացքում դպրոցում իրականացնել ընդհանուր վերանորոգման ծրագիր:

* * *

Հրազդանի թիվ 8  հիմնական դպրոց

Տնօրեն` Գևորգ Գրիգորյան
Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս
Հեռախոս` (0223 ) 2-59-07
Էլ.հասցե` gg@hrz8school.edu.am
Կայք` www.hrz8.school.edu.am
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 40

   Հրազդանի թիվ 8 միջնակարգ դպրոցի տիպային շենքը շահագործման է հանձնվել 1988թ., իսկ մինչ այդ գործել է Մաքրավան համայնքի ութամյա դպրոցում: Միայն 1979 թ. դարձել է Հրազդան քաղաքի Պ. Սևակի թիվ 8 միջնակարգ դպրոց: Դպրոցում սովորում են 472 աշակերտներ: 1994 թ. դպրոցում աշխատում են Խաղաղության կորպուսի կողմից գործուղված թվով 5 ամերիկացի մասնագետներ: Աշակերտները սիստեմատիկ մասնակցում են “Ազատության Աջակցություն, Երիտասարդության փոխանակում” շարժմանը /դպրոցի հինգ աշակերտներ իրենց ուսումը հաջողությամբ շարունակել են ԱՄՆ-ում/: 1996 թ. առ այսօր դպրոցում գործում է ԿԳ նախարարության կողմից արտոնագրված վարժարան` ֆիզմաթ, հումանիտար հոսքերով: 1990թ. սկսած դպրոցն ավարտած շրջանավարտներից 25-ը ստացել են ոսկե մեդալ: 1998 թ. դպրոցը շահել է համակարգչային դասարան, որը գործում է առ այսօր: Մասնակցել է նաև ԴԲԾ-ի, Սորոսի, "Սնունդ աշխատանքի դիմաց" և այլ դրամաշնորհների:

* * *

Հրազդանի թիվ 9 հիմնական դպրոց

Տնօրեն` Սերյոժա Մկրտչյան
Հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս
Հեռախոս`(0223 6-30-77)
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 36
   Իրականացնում է հանրակրթական բնույթի գործունեություն` ապահովելով տարրական դպրոցում երեխայի ընդհանուր զարգացումը, կարդալու, գրելու, հաշվելու հմտությունների և կարողությունների, բարեկիրթ խոսքի և վարվելաձևի, անձնական հիգիենայի և առողջ կենցաղի հիմունքների տիրապետումը: Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղված է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույնի ապահովմանը: Ավագ դպրոցում իրականացվում է ընդհանուր կրթություն: 2003-2004 ուս.տարում դպրոցում գործում է 21 դասարան` 981 աշակերտներով:

* * *

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց

Տնօրեն` Բարսեղյան Վլադիմիր
Հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս
Հեռախոս` (0223) 3-37-20
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 59
   Հրազդանի N 10 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1968 թ.: Այն եղել է ռուսական դպրոց մինչև 1994 թ., որից հետո դպրոցը վերափոխվել է հայկականի` միաժամանակ ունենալով ռուսական դասարաններ: Այս համակարգով դպրոցն աշխատում է մինչև օրս: Նշված տարիների ընթացքում դպրոցն ունեցել է 1000 և ավելի աշակերտներ: Այսօր դպրոցում սովորում են 911 աշակերտներ, որոնցից 73-ը` ռուսական դասարարաններում: Իր գործունեության ընթացքում ունեցել է 21 մեդալակիր:

* * *

Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոց

Տնօրեն` Զաքարյան Մելս
Հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս
Հեռախոս` (0223 ) 3-28-51
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 40

   Դպրոցը հիմնադրվել է 1972 թ. : 32 տարվա ընթացքում տվել է շուրջ 3800 շրջանավարտ: 2003 -2004 ուս.տարում կոմպլեկտավորվել է 25 դասարան` 721 աշակերտներով: Շրջանավարտները 84- ն են /1 մեդալակիր/: Դպրոցում իրականացվում են "Սնունդ աշխատանքի դիմաց", "Հայաստանի պատանեկան նվաճումներ" հասարակական կազմակերպության կողմից "Տնտեսագիտություն" առարկայի ուսումնասիրումը, դպրոցում և աշակերտների կողմից բիզնես կոմպանիայի ստեղծում, գիտաիրավական բարեգործության կողմից "Իրավունք" առարկայաշարի խորը ուսումնասիրության ծրագրերը: Ունի համակարգչային դասարան` 3 համակարգիչներով:

* * *

Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց

Տնօրեն` Աղավնի Իսկանդարյան ժ.Պ
Հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս
Հեռախոս`(0223 ) 3-45-56
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 50

   Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը ստեղծվել է 1962 թ.: Դպրոցի տիպը միջնակարգ ընդհանուր է, շենքը` տիպային: Դպրոցի աշխատանքային շաբաթը 6-օրյա է: Գերատեսչական ենթակայությունը՝ մարզային: Հրազդանի թիվ 12 միջնակարգ դպրոցն իր 42 տարվա ընթացքում տվել է շուրջ 4350 շրջանավարտներ: 2003-2004 ուսումնական տարում դպրոց հաճախել է 805 աշակերտ: Դպրոցում աշխատել են 75 ուսուցիչներ: 2001 թ.-ից սկսած առ այսօր Հրազդան քաղաքի թիվ 12 միջնակարգ դպրոցում կատարվել են հետևյալ արտաբյուջետային ներդրումները.
1. 2001 թ. ACCELS կազմակերպության կողմից հատկացվել է մեկ հատ “PENTIUM 3” համակարգիչ և մեկ հատ լազերային տպիչ:
2. 2003 թ. պետբյուջեից հատկացված միջոցներով վերակառուցվել է դպրոցի կտուրի մի մասը:
3. 2004 թ. “Սնունդ աշխատանքի դիմաց” ծրագրի շրջանակներում դպրոցի ուսումնական մասնաշենքում կատարվել են վերանորոգման աշխատանքներ: Դպրոցը համագործակցել է մի շարք կազմակերպությունների հետ, իրականացրել ծրագրեր: Այդ թվում`
1. “Սոցներդրումների հիմնադրամ”- Ջեռուցման համակարգի ջրագծի կառուցում - 2002 թ.
2. ACCELS Ամերիկյան խորհուրդներ SSEP միջնակարգ դպրոցի փոխանակման ծրագիր - 2002 թ.
3. PROJECT HARMONY Համակարգչային դասարանի ստեղծում - 2003 թ.
4. “Քայլ առ քայլ” Կրթական ծրագիր, “Քաղաքացիական կրթություն” - 2003 թ.
5. Համագործակցելով “Կրթական ծրագրերի կենտրոն” ԾԻԳ պետական հիմնարկի հետ՝ դպրոցը Համակարգիչների շրջանառու համակարգի շրջանակներում 2004-2005 ուսումնական տարում կունենա համակարգչային սարքավորումներ:
2006 թ. ընդգրկվել է Լինսի հիմնադրամի հիմնանորոգման ծրագրի մեջ:

* * *

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց

Տնօրեն` Հասմիկ Հարությունյան
Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս
Հեռախոս` (0223 ) 2-64-04
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 50

   Հիմնադրվել է 1983 թ. և կոչվել Հովսեփ Օրբելու անունով: Տարիների ընթացքում դպրոցը մեծ արագությամբ մեծացել է. 90–ական թթ. նա ուներ 1941 աշկերտ` 64 դասարաններով ու 150 ուսուցիչներով: 2003-2004 ուստարում դպրոցն ուներ 27 դասարան` 705 աշակերտներով: Մինչև այժմ տված 1645 շրջանավարտներից 56-ը դպրոցն ավարտել են մեդալով, լրացրել հանրպետության առաջնակարգ մասնագետների շարքերը: Շրջանավարտներից Նաիրա Զորոյանն ավարտելով Ֆրանսիայի Մոն-Պոլիե քաղաքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն, այսօր աշխատում է նույն տեղում որպես դասախոս: Շրջանավարտների կեսից ավելին ամեն տարի ընդունվում են պետական բուհեր: Երրորդ տարին է, որ դպրոցի և ՌԴ կրթական համակարգի աշխատողների անհատական համաձայնության շնորհիվ տարեկան 2 շրջանավարտ առանց վարձի և քննության ընդունվում են ՌԴ պետական ԲՈՒՀ, իսկ 1-2 աշակերտ, 9 -րդ դասարանից հետո իրենց ուսումը ACCELS-ի ծրագրով շարունակում են ԱՄՆ դպրոցներում: 2001-2002 ուստարում դպրոցի տնօրենը շահել է / "Սորոսի" ծրագրով/ 4 համակարգիչ և 1 պատճենահանման սարք: Անգլերենի ուսուցիչներ Աղավնի Վարդանյանը և Մարինե Արզումանյանը մասնակցել են "Անգլիաբանության" մրցույթին և շահել 1-ական համակարգիչ: Աշխարհագրության ուսուցչուհի Աննա Դավթյանը մասնակցել է Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում հայտարարված առարկայական ինտերնետային էջերի պատրաստման դպրոցական մրցույթին, որն ուղղված էր արդի հայկական դպրոցում ուսուցանվող առարկաների վերաբերյալ փորձնական ինտերնետային էջերի պատրաստմանը` շահելով առաջին կարգի մրցանակ և կարդացող - արտադրող COMBO - DRIVE սարքավորում:Դպրոցը մասնակցում է "Փրոջեքթ Հարմոնի" կազմակերպության ծրագրերին` ապահովելով ինտերնետային կապի ֆինանսական ծախսերը", "Պատանեկան նվաճումներ", "Հոգաբարձուների խորհուրդ", "Համայնքային ակտիվ դպրոց", փորձում ընդլայնել դրանց աշխարհագրությունը:

* * *

Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոց

Տնօրեն` Անդրանիկ Բավեյան
Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս
Հեռախոս`(0223) 6-30-22
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 21

   Իրականացնում է հանրակրթական բնույթի գործունեություն` ապահովելով տարրական դպրոցում երեխայի ընդհանուր զարգացումը, կարդալու, գրելու, հաշվելու հմտությունների և կարողությունների, բարեկիրթ խոսքի ու վարվելաձևի, ինքավերահսկման պարզագույն հմտությունների, անձնական հիգիենայի և առողջ կենցաղի հիմուքների տիրապետումը: Միջին դպրոցում ուսուցումը նպատակուղղված է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույնի ապահովմանը:

* * *

Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ /օժանդակ/ դպրոց

Տնօրեն` Գյուլումյան Աբգար
Հասցե` ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս
Կազմակերպա-իրավական տեսակը` պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպություն
Իրավաբանական տեսակը` ոչ առևտրային
Աշխատողների թիվը` 25

   Հրազդանի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցը հիմնադրվել է 1991 թ.: 1993 թ. վերանվանվել է Հրազդանի թիվ 1 հատուկ դպրոցի: Դպրոցն իրականացնում է հատուկ /մտավոր հետամնաց երեխաների համար/ ուսուցման ծրագիր: Դպրոցում սովորել և սովորում են շուրջ 400 աշակերտներ, ունեցել է 70 շրջանավարտ` 8-ամյա կրթությամբ: Նախապես դպրոցն ունեցել է իր սեփական շենքը: 1993 թ. դպրոցը տեղափոխվել է Հրազդանի թիվ 18 մսուր -մանկապարտեզի մասնաշենք, իսկ 2002 թ. գործում է թիվ 8 մսուր -մանապարտեզի մասնաշենքում: 2003-2004 ուս. տարում դպրոցն ավարտել են 11 աշակերտներ, ներկայումս սովորում են 60 աշակերտներ: Դպրոցում աշխատում են 16 ուսուցիչներ, 2 դաստիարակ և 9 տեխնիկական աշխատողներ:





© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը