ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Սևակ  Միքայելյան

Ծնվել է 1993 թվականի մայիսի 1-ին Հրազդան քաղաքում:
2000-2010 թթ. սովորել և ավարտել է Հրազդանի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 միջն. դպրոցը:
2010-2014 թթ. սովորել և ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «ապահովագրական գործ» բաժինը: Ազատվել է զինվորական ծառայությունից՝ «կարճատեսություն» ախտորոշմամբ: 
2017 թ.-ից մինչև 2018 թվականը  աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի մասնաճյուղի «Չ» տեղամասում՝ որպես ճարտարագետ:
2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է:
2018  թ-ի հոկտեմբերի 27-ին ստանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները:
Ամուսնացած չէ:







© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը