ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Տոնական օր

01/06/2014

Հրազդանի քաղաքապետարանն այսօր երեխաների համար կազմակերպել էր միջոցառում՝ նրանց օրն ավելի գեղեցիկ և հիշարժան դարձնելու նպատակով: Փոքրիկների համար կազմակերպված երգն ու պարը, սիրված մուլտֆիլմերի սիրված կերպարներն ու երգիչ-երգչուհիների անհատական կատարումներն իսկապես ուրախություն պատճառեցին բոլորին: Երեխաները զբաղվում էին կավճանկարչությամբ՝ ուրախություն պարգևելով մեծերին: Երեխաներն օգտվում էին անվճար կառուսելներից և համտեսում այնքան սիրված պաղպաղակը: Այդ հաճելի անակնկալը նրանց համար պատրաստել էր Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը