ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

100 ամյա տատիկի ծննդյան տարեդարձ

10/09/2014

Տիեզերքը և նրա լիությունը, մարդ արարածը Արարչի անհուն սիրո և բարության արդյունքն են: Մեր նախնիների ընտրած ուղիով, քրիստոնեությամբ կերտված մեր պատմությամբ է, որ գոյատևել ու հարատևում ենք...
100 տարի առաջ Ծալկայի շրջանի Տաբացկուրի գյուղում ծնված աղջնակին կնքեցին Դրափ անվամբ: Բոլոր օրիորդների նման՝ Դրափն էլ, հասունացավ, ամուսնացավ և ընտանիք կազմեց: Ունեցավ յոթ երեխա, որոնց մեծացրեց ու հասցրեց իրենց նպատակին: Եվ հիմա Դրափ տատիկը վայելում է իր 40 թոռների, 20 ծոռների և 7 կոռների սերն ու հոգատարությունը:
Հրազդան քաղաքի բոլոր տարեցները գտնվում են քաղաքապետ Արամ Դանիելյանի ուշադրության կենտրոնում: Այսօր էլ բացառություն չէր.
նա այցելեց Դրափ տատիկին ու շնորհավորեց նրան հարյուրամյա հոբելյանի առթիվ: Հանձնելով նրան դրամական նվերն ու ծաղիկները, քաղաքապետ Արամ Դանիելյանը մաղթեց Դրափ տատին առողջություն և երկար տարիների կյանք: Տատն էլ, իր հերթին օրհնեց քաղաքապետ Արամ Դանիելյանին, նշելով, որ նման վերաբերմունքը հարիր է միայն քրիստոնյա ընտանիքում ծնված և դաստիարակություն ստացած մարդուն:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը