ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

02/12/2014

Հերթական ավագանու նիստն ացկացվեց այսօր , քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Օրակարգի հարցերը ներկայացրին համապատասխան բաժինների պետեր:Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավագանու 2012 թվականի թիվ 137-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հրազդանի քաղաքապետին կից, քաղաքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմնի գործունեության կարգը սահմանելու և հանրային բաց լսումներ կազմակերպելու, քաղաքի տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին հարցերը: Քննարկվեցին նաև քաղաքապետարանի ենթակայության թիվ 11 նախադպրոցական ուսումնական հաստատության/ ՀՈԱԿ / և Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի / ՀՈԱԿ / տնօրեններ նշանակելու հարցերը: Ավագանու քննարկմանը ներկայացվեց նաև Հրազդան քաղաքի 2015 թվականի բյուջեն կազմելու նորմատիվները: Օրակարգի հարցերում տեղ էր գտել նաև քաղաքապետարանի սեփականություն համարվող գույքն անվարձահատույց օգտագործման տրամադրման հարցը: Հրազդան քաղաքի ավագանին որոշեց քաղաքապետարանի սեփականություն համարվող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 13-րդ փողոցի 24 նախադպրոցական հիմնարկի շենքից 1442քմ մակերեսով տարածք և 500քմ մակերեսով բակային հատված անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Սույն թվականի սեպտեմբերի 27-ին Սևանա լճից որոշակի ջրաքանակ բաց թողնելու պատճառով տուժած Ջրառատ թաղամասի թվով 15 ափամերձ տնտեսություններին առաջարկվեց հատկացնել 720000/յոթ հարյուր քսան հազար/ դրամ օգնություն: Ավագանու անդամների կողմից քննարկվեցին այլ հարցեր ևս, և ավարտվեց հերթական նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը