ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Զոհերի հիշատակի օր

07/12/2014

26 տարի է անցել 1988թ-ի աղետալի երկրաշարժից, 26 տարի `դեկտեմբերի 7-ին հավերժացվում է անմեղ զոհերի հիշատակը, 26 տարի է` վերքը չի սպիանում, 26 տարի առաջ ցնցվեց հայ ժողովուրդը, ամբողջ աշխարհը` ոճրագործ աղետի ծանր հետևանքները տեսնելով: Աղետի ու ողբերգության մեջ հայտնված ՄԱՐԴԸ պարտադրված եղավ կրելու իր ուսերին ծանրացած այդ ոճիրը, ցավը, արհավիրքը...
Ոտքի կանգնեց այդ ՄԱՐԴԸ, ուժ գտավ իր մեջ, հոգին ու կամքը կոփեց ու նայեց ապագային` ապրելու, արարելու, հավատալու համար...
Այս տարի ևս, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի անդամներն այցելեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան` ծաղիկ դնելու և հարգանքի տուրք մատուցելու...


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը