ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մայիսի 8

08/05/2015

Հայոց պատմությունն իր նոր հաղթանակն արձանագրեց 23 տարի առաջ: Հայ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ, կոտորածներ ու պատերազմ հանդգնողների պատասխանը եղավ` Արցախի ազատամարտի հաղթանակը: 23 տարի առաջ այս օրը խրամատներում գրվեց հայոց նորօրյա սխրանքների պատմությունը: Այդ պատերազմը մեզ պարտադրված էր, բայց հայն իր արյան գնով, կամքով ու զենքով պաշտպանեց իր ժողովրդի ազատությունն ու անկախությունը: հերթական հաղթանակը ևս հայ ժողովուրդը նվաճեց մեծագույն զոհողությունների գնով, ինչն անհնար է ջնջել մեր հիշողությունից: Շուշիի փառապանց հաղթանակին հետևեցին Լաչինի միջանցքի բացումը, Արցախի անվտանգության գոտու ստեղծումը: Հայ զինվորն իր բազկի ուժն ու ռազմական հնարամտությունն օգտագործեց Շուշիի ազատագրման հարցում: Եվ այսօր մեր ժողովուրդն իր խաղաղ կյանքի հաղթանակներն է կերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ և մաղթում խաղաղություն:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը