ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մայիսի 9

08/05/2015

Սիրելի  հայրենակիցներ,  հարգելի  վետերաններ.

Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի և մեր երկրի համար պատմական իրադարձություն էր:

70 տարի է բազմաթիվ ազգերի ժողովուրդներ տոնում են մեծ հաղթանակը: Մեր ժողովուրդն իր բոլոր ուժերով մեծ մասնակցություն ունեցավ պատերազմին և մեծ կորուստներ կրեց` հանուն մեր հայրենիքի ազատ կյանքի, հանուն խաղաղության: Դժվարին ու հերոսական այդ մարտերը մոռացության չեն կարող մատնել մեր հայկական դիվիզիաների, ռազմական ու քաջ զինվորների սխրանքներն ու քաջությունները: Նրանց արյամբ գրվեցին պատմության մեջ հազարավոր հայորդիների անուններ, նրանց արյամբ ազատագրվեցին հազարավոր գյուղեր ու քաղաքներ, նրանց արյամբ պաշտպանվեց տարբեր երկրների ազատությունն ու խաղաղությունը:

Հայ ժողովրդի պատմության մեջ մայիս ամիսն առանձնանում է իբրև մաքառման, հերոսացման ու հաղթանակների ամիս:

Այսօր մենք խոնարհվում ենք մայիսյան հաղթանակները կռող անմահների հիշատակի առջև: Խոնարհվում ենք մեր մեծերի առջև, ովքեր մեզ հետ այսօր նշում են այս պանծալի տոնը: Ցավոք, նոսրացել են նրանց շարքերը: Առողջություն և հաջողություններ եմ մաղթում ձեզ, սիրելի վետերաններ:

Մենք հպարտ ենք մեր հաղթանակներով:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը