ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Վերջին զանգ

22/05/2015

Սիրելի շրջանավարտներ
Այսօր ձեզ համար տոն է:
Դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյանքի նոր էջը: Սպասումներով, տագնապներով, ապրումներով լի դպրոցական կյանքի վերջին օրը ընդմիշտ կմնա բոլորի հիշողություններում: Ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին,շատերը կանգնած են ընտրության առջև:
Այսօրվանից սկսում եք նոր կյանքի փուլ` ավարտական և միասնական քննություններ, ուսանողական օրեր: Ձեզ է վիճակված դառնալու Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա քաղաքացիներ, զարգացած ու բարձրորակ մասնագետներ:Համոզված եմ, ճիշտ ընտրելով ձեր ուղին, ուրախություն և հպարտություն կպարգևեք ձեր ծնողներին և ուսուցիչներին: Հաջողություններ եմ մաղթում ձեզ կյանքի բոլոր ասպարեզներում: Լիահույս եմ, որ վաղվա մեր օրը հուսալի ձեռքերում է` քանզի ճանապարհ ենք դնում երկրի հայրենասեր, նպատակասլաց և դաստիարակված քաղաքացիների:
Շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառությունն ավարտելու առիթով: Կյանքի այս կարևոր իրադարձության կապակցոությամբ, մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ, երջանկություն և ամենայն բարիք:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը