ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հանրապետության տոն

28/05/2015

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

1918թ-ի մայիսի 28-ը հաղթանակն էր հայ ժողովրդի դարավոր պայքարի, պայքար, որն օտար լծի, անխնա օգտագործման, ազգային ու կրոնական խտրականության, բռնությունների, ջարդերի ու ցեղասպանության միջով անցած մեծ պատասխանատվության արդյունք էր: Այդքան կորուստ, կոտորած  ու ցավ տեսած ժողովուրդը թվում էր` ուշքի չի գալու: Բայց հայն առաջ քայլեց ու իր գոյությամբ հասցրեց սերունդներին փոխանցել իր կամքն ու ոգին, իր ստեղծագործ միտքն ու հավատը` վաղվա օրվա հանդեպ: 1918 թվականի մայիսյան հաղթանակները վկայությունն էին մեր ժողովրդի ոգու ամրության և  ազատ ապրելու անկոտրում կամքի: Մեր պետությունն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն և այդ պատիվը մեր նախնիների, հազարամյակների մշակութային ու քաղաքակրթական նվաճումների պատգամն է մեզ: Մենք չպետք է մոռանանք մայիսյան հաղթանակները, որ ձեռք բերվեցին ազգային միասնաբանության, համախմբվածության և հայի կամքի շնորհիվ:

Շնորհավորում եմ բոլորիս`Հանրապետության տոնի առթիվ և մաղթում առողջություն, խաղաղ երկինք ու ամուր հավատ` մեր ժողովրդի և Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը