ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Երեխաների պաշտպանության օր

01/06/2015

Փոքրիկների աշխուժությունը և անսահման ուրախությունը թևածում էր ամենուր: Երեխաներն իրենց ուժերն էին փորձում սպորտի, երգի, պարի, կավճանկարչության ասպարեզում: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաև Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ուղերձը.

Այսօր երեխաների պաշտպանության օրն է:

Յուրաքանչյուր հունիսի 1-ին երեխաների համար տարաբնույթ միջոցառումների ժամանակ ստեղծվում է ուրախության մի պահ, որտեղ մեր փոքրիկներն ամբողջովին տրվում են իրենց մանկական երազանքներին ու ցանկություններին: Յուրաքնչյուր հունիսի 1-ին ավելի է մեծանում մեր` մեծերիս պարտականությունները երեխաների նկատմամբ:

Սիրելի երեխաներ, ձեզանով մեր ընտանիքներում չափվում է ամեն ինչ` սեր, համերաշխություն, կարոտ, դաստիարակություն: Դուք եք մեր ապագան ու կյանքի շարունակողը:

Ապրեք անհոգ ու երջանիկ, ապրեք խաղաղ ու անամպ երկնքի տակ: Մանկան քրքիջով լցրեք ամեն մի տուն ու անկյուն: Մենք պարտավոր ենք ստեղծել ձեզ համար բոլոր պայմանները` երջանիկ ու ապահով մանկություն ապահովելու համար:

Շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Պայծառ ու արևոտ օրեր ձեզ, սիրելի երեխաներ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը