ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

26/08/2015

Քվորումն ապահովելուց և օրակարգի հարցերին ծանոթանալուց հետո սկսվեց ավագանու հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը 2014թ-ի դեկտեմբերի 25-ի թիվ 176-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին էր: Որոշվեց կատարել համայնքի բյուջեում փոփոխություններ` եկամտային և ծախսային մասերում: Օրակարգի հաջորդ հարցը բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ,,Հրազդանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,, գումար հատկացնելն էր: Քննարկմանը դրվեցին նաև Հրազդան քաղաքի ավագանու  2014թ-ի դեկտեմբերի 25-ի թիվ 167 որոշման,   դեկտեմբերի 2-ի թիվ 148 որոշման  մեջ փոփոխություններ կատարելու, քաղաքին  սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը աճուրդային կարգով օտարելու, սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերին նպատակային նշանակության հողամասերը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու, Հրազդան քաղաքի ավագանու 2015թ-ի հունիսի 9 թիվ 33 որոշման մեջ փոփոխություն կատարելու, քաղաքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը ,,այլ հողատեսքի,, աճուրդային կարգով օտարելու, քաղաքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու, քաղաքի վարչական սահմաններով գտնվող  պետական սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողամասերի փոխանակություն կատարելու մասին  հարցերը: Նշված հարցերով հանդես եկան զեկուցողները, քննարկվեցին օրակարգից դուրս նաև այլ հարցեր և ավարտվեց ավագանու հերթական նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը