ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սեպտեմբերի 1

01/09/2015

Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ.

Շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Համընդհանուր կրթությունը մեծ բարիք է կյանքի բարելավման, առաջ տեղաշարժվելու առումով: Այսօր մեր  պետության ու ժողովրդի ուշադրության կենտրոնում են կրթական բարեփոխումները:

Սիրելի առաջին դասարանցիներ, ոտք եք դնում այսօր կյանքի շեմ.

Ցանկանում եմ, որ լինեք ջանադիր ուսման մեջ, որպեսզի ամուր հիմքերով հաստատվի ձեր կյանքի ուղին: Դա է մեր պետության ու ժողովրդի ապագան:

Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ.

Հաջողություներ եմ ցանկանում ձեզ, մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր: Պայծառ միտքն  ու աշխատասիրությունը թող լինեն ձեր կյանքի ուղեկիցը:  Գիտակից և կիրթ սերունդը երկրի առաջընթացի գրավականն է:

Շնորհավորում եմ բոլորիդ Գիտության և դպրության օրվա առթիվ, ցանկանում  եմ նորանոր հաջողություններ ուսման բնագավառում, աշխատանքում և անձնական կյանքում:

 

 


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը