ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Անկախության օր

21/09/2015

Անկախության տոնի առթիվ միջոցառում անցկացվեց այսօր քաղաքի ,,Բարության Պուրակ,, կոչվող հատվածում, որտեղ իրենց մասնակցությունն էին ցուցաբերել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների` արվեստի, երաժշտական, մշակութային օջախներ հաճախող երեխաները: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաև Հրազդանի քաղաքապետ` Արամ Դանիելյանի շնորհավորական ուղերձը.
Սիրելի հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ:
Այսօր մեր պետականության վերականգնման պանծալի օրն է, օր, որը ձեռք բերվեց մեր սերունդների մաքառումի ու զոհողությունների գնով: Մեր նոր պետականությունը դժվարին, բայց վերընթաց ուղի է անցել: Անկախության այս տարիների ընթացքում ունեցել ենք բազում ձեռքբերումներ և հաջողություններ` արձանագրելով նաև դժվարություններ ու ձախողումներ: Հայաստանի Հանրապետությունն այսօր հպարտ է այն ամենով ինչ իրականացրել է` դժվար պայմաններում և հայ ժողովրդի միասնական կամքի շնորհիվ: Այսօր  չպետք է մոռանանք մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության մասին: Մեզ բախտ է վիճակվել անկախության նվիրական առաքելությունը կրելուն և մենք պարտավոր ենք այն պատվով կատարել: Համոզված եմ, միասին սատար ենք լինելու մեր պետության հետագա վերելքին` աշխատասիրությամբ, նվիրումով, մեր երեխաների վաղվա օրվա խաղաղության ու հայոց պետականության հարատևման պահպանմամբ:
Ապրենք ու արարենք հանուն կայուն զարգացող մեր երկրի` հերոսական նոր էջեր ավելացնելով մեր ժողովրդի տարեգրությանը:
Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի առթիվ և մաղթում բոլորիդ հաջողություններ և անամպ երկինք:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը