ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՈԻսուցչի տոն

05/10/2015

Սիրելի ուսուցիչներ

Ակնածանքով ու ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ այս երախտապարտ ու նվիրյալ տոնի առթիվ: Անգնահատելի է Ձեր դերը մեր սերունդների կրթության, դաստիարակության, վաղվա  օրվա քաղաքացու ձևավորման գործում: Անկախ առօրյա դժվարություններից, սոցիալական խնդիրներից, ուսուցիչը գիտակցում է, որ մեծագույն պատասխանատվություն է ավագ սերունդին հերթափոխ պատրաստելը: Իր հոգու ջերմության ու սիրո պաշարները սաներին նվիրող դաստիարակը միշտ էլ արժանացել  է  հասարակության  հարգանքին:
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ` մաղթում եմ  Ձեզ անսպառ եռանդ  ու այնպիսի ուշիմ աշակերտներ, ովքեր վաղն իրենց մեծ գործերով դառնալու են ոչ միայն իրենց ծնողների և ուսուցիչների, այլև բոլորիս հպարտությունը:
Շնորհավոր տոնդ, ՈՒՍՈՒՑԻՉ


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը