ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հունվարի 28

27/01/2016

Սիրելի հայրենակիցներ

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ժողովուրդներին անկախությունը ոչ թե տրվում է, այլ այն նվաճում են պայքարի, նվիրյալ հերոսների արյան գնով: Ինքնապաշտպանական  կամավորական ջոկատները հայրենանվեր ու անձնազոհ ազատամարտիկներով նվիրաբերեցին իրենց կյանքը մեր նոր պետականության վերածննդի զոհասեղանին:

Եվ այսօր, հայ զինվորը քաջ գիտակցելով իր դերը, պատվով է կատարում հայրենիքի հանդեպ իր առաքելությունը: Բոլորհայկական ստորաբաժանումները միշտ տիրապետում և արձանագրում են հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում, սահմանների նկատմամբ կատարվող յուրաքանչյուր ոտնձգություն:

Հայոց բանակն իր որակական հատկանիշներով և մեր զինվորների մարտական ոգով գտնվում է բարձր մակարդակի վրա:

Սիրելի զինվորներ

Զորակոչվելով հայկական բանակ, պաշտպանն ու պահապանն եք դարձել մեր խաղաղության, մեր մայր հողի, մեր անվտանգության: Այդ պատասխանատվությունը Ձեր ուսերին եք վերցրել և կատարում եք անթերի, գիտակցելով, որ լիարժեք կատարելով ձեր պարտքը, առաջին հերթին պաշտպանում եք ձեր ծնողներին, քույրերին, եղբայրներին, հայրենի օջախը:

Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ, մաղթում անամպ երկինք, յուրաքանչյուր հայ ընտանիքին ամրություն և հավատ`վաղվա օրվա հանդեպ:

Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը