ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ապրիլի 24

24/04/2016

Այսօր հիշատակվեց  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Յուրաքանչյուր  տարի  ապրիլի 24-ին համայն հայությունը  հարգանքի տուրքն է մատուցում  1,5 միլիոն  անմեղ  զոհերի  հիշատակին:

Այն գործողությունները, որոնք օսմանյան կայսրության կառավարությունն իրականացրել  է  հայերի  նկատմամբ, հանցագործություն են մարդկության դեմ :

Այսօր դարձյալ յուրաքանչյուր հայի սրտի բողոքն է ամփոփվում ամեն մի ծաղկի ու խոնարհումի մեջ` զրկանքներով, նվաստացումներով, փշրված երազանքներով լի կյանքի ուղին հարթած ու հաղթած ամեն մի հայի, որը զոհ գնաց մեծ տերությունների շահերի բախումով, աշխարհաքաղաքական զանազան խաղերի, քաղաքական-շահադիտական նկրտումների , կեղծ խոստումների արդյունքում: Ողջ հայ ազգի առջև թուրք գազանը բացել էր դժողքի դռներն ու հետևում էր հայի սպանդին…     Ֆիզիկական ու հոգեկան ցավը, տանջալից մահը չեն կարողացել մարել հայի մաքառման ոգին:  Եվ այսօր էլ, մեր ժողովուրդը շարունակում է ապրել շրջափակման ու  պատերազմի պայմաններում, դիմակայում դժվարությունների  և իր իրավունքներն է պաշտպանում մարդու և ազգերի իրավունքների  գերակայության հավատով: Հայը գիտակցում էր համախմբվելու իր իրավունքների, արժանապատվության համար պայքարի անհրաժեշտությունը, որ նա չի կարող անվերջ զոհ լինել, նա կարող է կռվել, մաքառել, ջարդել հակառակորդին ու հաղթել: Հայը կռվեց, հաղթեց, կերտեց ու փոխեց իր ուղին:

 Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև  խոնարհվելով, երախտագիտություն ենք հայտնում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին:

Հայն իր հայրենիքում պետականորեն  ապրում, արարում և պայքարում է  հազարամյակներ շարունակ: Մեր ճամփան` հավերժի ճամփան է, մեր ապագան` լույսը…

Այսօր, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, պաշտոնատար անձինք, հազարավոր հրազդանցիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ոգեկոչելով մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերին, վերհիշելով նրանց տառապանքի ուղին ու խոնարհվելով նրանց անմար հիշատակի առաջ…

Հիշում ենք և պահաանջում:





Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը