ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մայիսի 9

09/05/2016

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ են անցկացվել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկություններում:
Տոնին նվիրված իր շնորհավորական ուղերձն է հղել քաղաքապետ` Արամ Դանիելյանը:
Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է և այն կրկնակի խորհուրդ ունի: Մեծ հայրենականի ժամանակ մեր հայրերի ու պապերի սխրանքով նվաճված պանծալի հաղթանակը մեր երկիրը փրկեց աղետից, հնարավորություն տվեց կառուցելու խաղաղ ու ստեղծագործ ապագա: Ֆաշիզմի դեմ պայքարում հայազգի մարտիկները կրկին ցուցաբերեցին մեր ժողովրդի ազատատենչ ոգին ու սխրանքի պատրաստ հաստատակամությունը: Մայիսը` հաղթանակների հրաշափառ ամիսը կերտվել է մի քանի սերունդների սխրանքների շնորհիվ, որի գագաթնակետը դարձավ Շուշիի ազատագրումը: Այդ ազատագրումից հետո մայիսի 9-ը դարձյալ ամրագրվեց պատմական նոր էջով, էջ` որն աշխարհին կրկին ապացուցեց իր խաղաղ ապրելու ձգտումն ու արարման ուժը: Այս հաղթանակը ևս մեր ժողովուրդը նվաճեց մեծ զոհողությունների գնով: Այս տոնն ամենասիրելին է մեզ համար, որովհետև հնարավորություն տվեց վերագնահատելու մեր արժանապատիվ կեցվածքն ու խաղաղությունը, դարձավ խորհրդանիշ մեր ժողովրդի փառահեղ հաղթանակների ու հավիտենականության: Եվ այսօր, գլուխ խոնարհելով հանուն այսօրվա հերոսաբար ընկած զինվորների ու հրամանատարների անմար հիշատակի առաջ, պետք է իրականություն դարձնենք նրանց երազանքը` անառիկ Հայրենիք, շեն երկիր, բարեկեցիկ ապրող ժողովուրդ:
Կրկին շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ` մաղթում եմ հարատև խաղաղություն և դարձյալ գլուխ խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր մարտական ընկերների վառ  հիշատակի առաջ:




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը