ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Վերջին Զանգ

27/05/2016

Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին:
Այսօր հազարավոր պատանիներ հրաժեշտ տվեցին դպրոցին:
Շրջանավարտների մեկ սերունդ ևս կյանք մտավ: Հնչեց վերջին զանգը, որը մեծահասակ կյանքի սկիզբն է: Սպասումներով, տագնապներով ու ապրումներով լի դպրոցական կյանքի վերջին օրն ընդմիշտ կմնա բոլորիդ հիշողություններում: Վերջին զանգ, վերջին դաս, անսահման հուզմունք ու ոգևորություն, շնորհավորանքի ու երախտիքի խոսքեր...
Սիրելի շրջանավարտներ, մտնում եք կյանքի նոր փուլ: Կյանք եք մտնում մեր նորօրյա պատմության հերոսական դրվագներով դաստիարակված, առավել ազատ ու անկաշկանդ մտածողությամբ: Այսօր դուք մեկ անգամ ևս կփորձեք իմաստավորել, թե ինչ ստացաք անցած տարիներին ձեր հարազատ դպրոցից, մանկավարժներից և ինչ պետք է վերադարձնեք հայրենիքին: Մաղթում եմ, որ արդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների` երկրի լավ քաղաքացի դաստիարակած լինելու սպասելիքները: Մենք համոզված ենք, որ վաղվա օրը հուսալի ձեռքերում է, դուք եք դառնալու մեր երիտասարդ ժողովրդավարության զարգացման շարժիչ ուժը: Անկասկած, մենք ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու` նվաճած բարձունքներով:
Շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին, մաղթում հաջողություններ` կյանքի բոլոր ասպարեզներում, երջանկություն և ամենայն բարիք:



Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը