ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հանրապետության տոն

28/05/2016

Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը կնքեց իր հավերժության երաշխիքը: Մայիսյան հերոսամարտեր, առանց որոնց չէր լինի թե հայոց պետականություն, թե հայ ժողովուրդ: Հայը հասկացել է իր պայքարի իմաստը, թե ինչի համար են իրենց կյանքը զոհաբերել Սարդարապատի հերոսները, ինչ գնով է ստեղծվել Հայաստանի առաջին Հանրապետությունը: Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի այն համոզմունքով, որ ապրելու է ազատ ու արժանապատիվ կյանքով: Հայն ի վիճակի է լուծել իր առջև դրված ամենաբարդ խնդիրը, նա անպարտելի է` եթե աշխարհին ներկայանում է միասնական ճակատով: Հայն ունակ է հանուն արդարության և խաղաղության կռվելու, կառուցելու, մտածելու, արարելու: Մայիսյան հերոսամարտերի նահատակներն իրենց արյունով են հիմնել մեր երկիրը, երկիր, որը կոչվեց Հայաստանի Հանրապետություն: Եվ այսօր, յուրաքանչյուրս հպարտությամբ ու արժանապատվությամբ ենք կրում այդ պատիվը: Անշրջելի են մեր ձեռքբերումները` մեր ազգային միասնության, ազատատենչ ոգու դրսևորումների, արցախյան ազատամարտում պատմական նոր սխրանքների շնորհիվ: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք և ամուր հավատ` մեր ժողովրդի և հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը