ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հունիսի 1

01/06/2016

Սիրելի փոքրիկներ
Շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Աշխարհում յուրաքանչյուր մանուկ պետք է շրջապատված լինի ծնողական սիրով ու հոգատարությամբ: Մանուկները պետք է պաշտպանված լինեն պետության վերաբերմունքով, դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերով: Մեր երեխաները ոչ միայն սիրո և ջերմության աղբյուր են, այլ ունեն նաև այդ սիրո և ջերմության կարիքը, խաղաղ երկնքի տակ ապրելու, բարեկեցիկ մանկություն ունենալու իրավունք: Մենք, մեծերս, պարտավոր ենք ապահովելու այդ պատասխանատվությունը: Մենք շատ պարտավորություններ ունենք ձեր նկատմամբ, սիրելի փոքրիկներ:
Հունիսի 1-ն ազդակ է բոլոր մարդկանց ու հատկապես ծնողներին, որ երեխաներն ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության կարիք: Մեր նպատակն է, որ դուք, սիրելի երեխաներ, ունենաք արժանապատիվ ապագա:
Մաղթում եմ անհոգ ու զվարթ մանկություն, լուսավոր ու պայծառ պատանեկություն:
Շնորհավոր տոնդ, սիրելի փոքրիկ:



Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը