ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սահմանադրության օր

05/07/2016

Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Սահմանադրության ընդունումը և դրանում կատարված փոփոխությունները մեր երկրում հստակ ցույց տվեցին մեր ժողովրդի դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում է ինքն ուզում ապրել: Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետություն կերտելու մեր ուժը:
Հուլիսի 5-ը մեր պետականության կարևորագույն տոներից է: Մեր ամենահուսալի հենարաններից մեկը սահմանադրությունն է, նրա ամրագրումն ու իրողությունը: Մեր երկիրը ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է, ուստի օրենքի առաջ հավասար ենք բոլորս: Սահմանադրությունը հնարավորություն է տալիս լիարժեք վայելելու մարդու իրավունքն ու ազատությունը:
Շնորհավորում եմ տոնի առթիվ և մաղթում ամուր հավատ մեր ժողովրդի և Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ:



Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը