ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

26/08/2016

Այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստում քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերում էին` համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություն ստեղծելուն, որի նպատակն է Հրազդան համայնքում աղբահանության աշխատանքների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային համայնքների մասնակցությամբ ստեղծել «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ֆիրմային անվամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առևտրային կազմակերպություն: Ստեղծվող ընկերության կանոնադրությամբ նաև պետք է լիազորվեն համայնքի աշխատակազմից երկու աշխատակից, որոնք պետք է մասնակցեն նոր ստեղծվող ընկերության հիմնական գործառույթների իրականացմանը:
Օրակարգում տեղ էին գտել` Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու, համայնքի սեփականություն համարվող գույքն անվարձահատույց օգտագործման տրամադրելու, սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը աճուրդային կարգով օտարելու, սեփականության իրավունքով պատկանող, նպատակային նշանակության հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու, ինչպես նաև սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին հարցերը: Որոշվեց նաև, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, ավագանու նիստի 2015թ-ի դեկտեմբերի 24-ի թիվ 123 որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:
Օրակարգից դուրս եղան այլ հարցեր ու քննարկումներ և ավարտվեց ավագանու արտահերթ նիստը:



Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը