ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սեպտեմբերի 1

01/09/2016

Սիրելի մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ.
Շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա վերաբացման կապակցությամբ:
Այսօր հանրապետությունում նշվում է Գիտելիքի, գրի և դպրության օրը: Ոտք են դնում առաջին անգամ այսօր դպրոցի շեմ մանուկներ` անցնելու այն ճանապարհը, որով բացահայտելու են մի նոր ու անսահման աշխարհ` գիտելիքի աշխարհը: Մարդկության ձեռքբերումներից ամենաառաջնայինը կրթությունն է: Կիրթ և ուսյալ հասարակության ջանքերով է բարեփոխվում կյանքը, իրականացվում զարգացման առաջընթացը: Դրանով է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիրը: Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր և նորանոր հաջողություններով:
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, հաջողություն եմ մաղթում ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում:
Արդյունավետ ուսումնական տարի:



Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը