ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սեպտեմբերի 21

21/09/2016

Այսօր մեր երկրի` Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձն է:
Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու, իր կյանքն արժանապատիվ շարունակելու ճանապարհը:
Հայ ժողովրդի դարավոր երազանքը` անկախ Հայաստանն արդեն քսանհինգ տարվա պատմություն ունի: Տարիներ, որոնք արդարացվել են ամեն մի հայի տքնաջան ու արդյունավետ աշխատանքով, մեր սերունդների հերոս ռազմիկների, արվեստագետների, գիտնականների, ստեղծագործ աշխատանքի նվիրյալների ուժով:
Այսօր, երբ պետականության կայացման 25-ամյա ճանապարհին հաղթահարել ենք շատ զրկանքներ ու դժվարություններ, ունեցել ենք կորուստներ ու գրանցել նաև զգալի հաջողություններ, առավել քան երբևէ` մոտ ենք մեր նախնիների ու հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայած հայորդիների երազած Հայաստանի Հանրապետության կերտմանը: Իր վաղվա օրվա հավատով է հայը դիմանում այսօրվա մարտահրավերներին: Ջանքերն ու նվիրումը, հոգածությունն ու հայրենասիրությունը պետք է առաջնորդեն յուրաքանչյուրիս` ազատ Հայաստանի ամեն խաղաղ օրվա համար:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, թող ամուր ու անսասան մնա մեր պետականությունը, թող յուրաքանչյուրիս ընտանիքում իշխի սերը, երջանկությունն ու համերաշխությունը:




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը