ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հոկտեմբերի 5

05/10/2016

Սիրելի’ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Այս օրը բոլորս հնարավորություն ունենք առանձնահատուկ շնորհավորելու և երախտագիտություն հայտնելու մեզ կրթող մանկավարժներին: Մեծ է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, վաղվա քաղաքացու ձևավորման գործում: Մասնագիտական այս  տոնը  պետք է առիթ դառնա հասարակության մեջ արժևորելու կրթության դերը: Եվ  մենք պետք է գնահատենք  այդ դժվարին առաքելությունը իրենց ուսերին տանող մարդկանց`  ուսուցիչների վաստակը: Մեր երկրում, որտեղ հավակնում ենք ունենալ զարգացած, կիրթ և ժամանակակից հասարակություն, իրենց գործի նվիրյալ ու բանիմաց ուսուցիչների դերն ավելի է կարևորվում: Ուսուցիչն է, որ իր հոգու ջերմությունն ու հայրենիքի հանդեպ սիրո պաշարները նվիրում է իր սաներին:

Այս հիշարժան տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով մեր հանրապետության բոլոր ուսուցիչներին, մաղթում եմ քաջառողջություն և սիրած աշխատանքի մեծ բերկրանք:

 


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը