ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

30/11/2016

Այսօր, համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց Հրազդան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ավագանու անդամներին` կարդալով յուրաքանչյուրի անուն ազգանունը, մասնագիտությունը և կուսակցական պատկանելությունը: Նորընտիր ավագանու անդամներից յուրաքանչյուրը երդվեց հանդիսավոր կերպով իր ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքով, պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, գործել ի նպաստ համայնքի զարգացման ու բարօրության: Երդման ընթերցումից հետո ավագանու անդամները ստորագրեցին ընթերցած տեքստը, անցան նիստի օրակարգի քննարկմանը և հաստատեցին այն:
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի և նպատակային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը վերակնքելուն և տարեկան վարձաչափերը սահմանելուն: Համայնքի ավագանին որոշեց թույլատրել վերակնքել օրակարգում տեղ գտած պայմանագրերը: Որոշվեց նաև զեղչել Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոց հաճախող երեք երեխաների վարձավճարներ` մեկ տարի ժամկետով` 50%-ի չափով: Զեղչվեց նաև թիվ 12 մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի վարձավճար ևս: Որոշվեց Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մշակույթի կենտրոնի, սպորտային հիմնարկների հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և կանոնադրությունը հաստատելու կարգը:




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը