ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

09/12/2016

Ավագանու նիստի օրակարգում զետեղված էին Հրազդան համայնքի 2017-2021 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու, համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարելու, համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը աճուրդային կարգով օտարելու, համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը  կնքելու և վարձաչափ սահմանելու մասին հարցերը:

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, որոշվեց հաստատել Հրազդան համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագիրը; Որոշվեց նաև  թույլատրել օրակարգում տեղ գտած նախագծերի մասին հարցերը: Եղան այլ քննարկումներ  և ավարտվեց ավագանու նիստը:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը