ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Բանակի օր

28/01/2017

Սիրելի  հայրենակիցներ     

Շնորհավորում  եմ  Ձեզ  Բանակի  օրվա  կապակցությամբ:  Այս  օրը  թանկ  ու հիշարժան  է  յուրաքանչյուրիս  համար:

Նորանկախ  մեր  պետականության  ամենաթանկ  ու  նվիրական ձեռքբերումներից  է  Հայոց  Բանակի  կազմավորումը:   Հայոց  բանակում  է կրթվում  ու  դաստիարակվում  հայ  զինվորը:  Սիրելիներս,  Դուք  եք  մեր հայրենիքի  արիասիրտ  պաշտպանը,  Ձեր      պատրաստակամությամբ  ու մարտունակությամբ  արձագանքում  եք 

հրադադարի  ռեժիմի  ցանկացած  խախտմանն   ու  մեր  հայրենիքի  նկատմամբ յուրաքանչյուր  ոտնձգության:  Քաջարի  զինվորների  ու  հրամանատարների սխրանքով,  երբեմն  նաև  կյանքի  զոհաբերումով   են պաշտպանված  այսօր   մեր  երկրի  սահմանները:  Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է գտնվում, որտեղ ամենաառաջնայինը` անվտանգության խնդիրն է:

Ցավոք, մեր հարևան երկրներում այսօր  տեղի  ունեցող ողբերգական իրադարձությունները  ծանոթ  են  մեզ:  Հանուն խաղաղության  շատերն ընկան` պարգևելով իրենց կյանքն ու ազատությունը :

Անվտանգ  ու ապահով  երկիր ունենալու գրավականը զարգացած  և հզոր բանակն  է, որի համար մեր ղեկավարությունը  ջանք  չի  խնայում:  Ցանկացած  վտանգավոր  հարևան  հաշվի  պետք է նստի  մեզ հետ:

 Մեր  ապավենը  մեր  բանակն  է: Թող այն միշտ լինի հաղթական  ու  Հայոց աշխարհն ապրի խաղաղության մեջ:

 Փառք  ու  պատիվ  մեր  Զինվորին,  բոլոր  զինծառայողներին:


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը