ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հունվարի 28

28/01/2017

Հայոց բանակը, որտեղ կրթվում ու դաստիարակվում է հայ զինվորը` անպարտելի է: Անպարտելի է նաև հայի ոգին, որն իր արյամբ, իր ազատությամբ ու կյանքի գնով պատրաստ է պաշտպանելու իր հողն ու հայրենին... Այս խորագիրն էր կրում Հրազդանի համայնքապետարանի հանդիսությունների սրահում անցկացված տոնական միջոցառումը: Միջոցառումն սկսվեց պետական դրոշի ներս բերմամբ, հնչեց հայոց օրհներգը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:
Մասնակիցներն իրենց երգ ու պարով, ասմունքով և մենախոսություններով մեկ անգամ ևս ներկայացրին հայ զինվորի դերն ու նշանակությունը: Այդ Նա է, ում շնորհիվ մենք կարողանում ենք կանխարգելել և զսպել հակառակորդին, նրա ոտնձգությունները: Բանակը հայ ժողովրդի պաշտպանության և անվտանգության երաշխավորն է: Ժողովուրդն ու բանակը միասնական են և դա մի ահռելի ուժ է` դիմակայելու ցանկացած մարտահրավերի...
Շնորհավոր տոնդ` Հայոց Բանակ:




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը