ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ապրիլի 24

24/04/2017

Սիրելի  հայրենակիցներ.

Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: 1915թ-ի ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհին վերապրած հայերն ապաստան գտան Արևելյան Հայաստանում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում: Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես նաև Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ: Կորցրեց ամեն ինչ…
Հայը վերածնվեց, վերածնվեց որպես ազգ և որպես պետություն` ապացուցելով աշխարհին, որ արդարության համար մեր  պայքարը շարունակվում  է…
Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև հպարտորեն արձանագրում ենք նաև մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը` կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր:
Այսօր բերված անմեղ զոհերի հիշատակը հարգելու եկած բազմահազար մարդկանց առհավատչյա ծաղիկները խորհրդանշում են նաև հայ ժողովրդի վերածնունդն ու հավերժումը…



Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը