ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ապրիլի 24

24/04/2017

1915թ.-ի ապրիլի 24-ն իր հետքն ու ցավն է թողել համայն հայության վրա: Մեկ դարից ավել է անցել, սակայն հայի վերքն անմոռաց է, անմոռաց է, քանզի մարդկանց զանգվածային սպանության ոճրին արդարացում չկա... և հայն այսօր պահանջում է, որ իր դեմ գործած ոճիրը ստանա քաղաքական ու բարոյական համապատասխան գնահատական:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելու համար նահատակների հուշարձան էին այցելել Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներ, ղեկավար այրեր, համայնքի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, հրազդանցիներ: Ներկաները լռության րոպեով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Միջազգային հանրությունը հասկանում և ընդունում է հայ ազգի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն և այդ հանրությունը պետք է ջանքեր գործադրի նման ողբերգություններից զերծ մնալու համար: Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտելը կկանխի աշխարհում նոր ցեղասպանությունների իրականացումը: Սա ողջ մարդկության խնդիրն է: Վառ պահելով հիշողությունը, հայի հավաքական կամքը երբեք չի կոտրվում: Դրա վառ ապացույցն է այսօր բազմահազար մարդկանց հոսքն ու վերածնունդն ու հավերժումը խորհրդանշող խոնարհ ու մի ծաղիկները…




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը