ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ծառատունկ

27/04/2017

Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի հանձնարարությամբ, ս/թ ապրիլի 11-ի թիվ 68 կարգադրության համաձայն, Հրազդան համայնքում հայտարարվել է սանիտարական միջոցառումներ անցկացնելու միամսյակ: 2017թ-ի ապրիլի 18-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում համայնքի տարածքում պետք է անցկացվեն սանիտարական մաքրման և բարեկարգման միջոցառումներ: Այսօր քաղաքի որոշ հատվածներում անցկացվեցին ծառատնկման աշխատանքներ` համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների, ինչպես նաև համայնքի ավագանու անդամների մասնակցությամբ: Տնկվեցին ավելի քան 250 հացենի դեկորատիվ տնկիներ: Միամսյակի շրջանակներում ծառատնկման և սանմաքրման աշխատանքները շարունակական բնույթ են կրում, այդ աշխատանքները կիրականացվեն քաղաքի բոլոր թաղամասերում:





Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը