ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մայիսի 9

09/05/2017

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար թանկ է և այն կրկնակի, նաև եռակի խորհուրդ ունի: Ֆաշիզմի դեմ պայքարում հայազգի մարտիկները ցուցաբերել են մեր ժողովրդի ազատատենչ ոգին ու սխրանքների պատրաստ հաստատակամությունը: Մայիսը` հաղթանակների հրաշափառ ամիսը կերտվել է մի քանի սերունդների սխրանքների շնորհիվ, որի գագաթնակետը դարձավ Շուշիի ազատագրումը: Հայը երբեք չի կորցրել իր լավատեսությունը հավատն ու հերոսությունը, որի վկայությունն է նաև ապրիլյան ծանր մարտահրավերին դեմ կանգնած մեր զինվորների քաջարի պայքարը:
Այսօր, հաղթանակի տոնին Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը, քաղաքի ղեկավար այրեր, դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ գլուխ էին խոնարհում հանուն այսօրվա հերոսաբար ընկած զինվորների ու հրամանատարների անմար հիշատակի առաջ: Քաջեր, որոնք կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը: Գլուխ խոնարհելով` ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին նահատակների կյանքը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Հավերժ փառք հայրենիքի նվիրյալներին ...




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը