ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Մայիսի 9

09/05/2017

Սիրելի  հայրենակիցներ.

Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի, խաղաղության եռատոնի առթիվ: Երկրորդ համաշխարհային պատերազմում բազում հայորդիներ կռվեցին հայրենիքի ազատության ու լուսավոր ապագայի համար: Մեր պապերի սխրանքն ու հերոսությունը կրկնեցին ու բազմապատկեցին մեր հայորդիները, որոնք ֆիզիկական բնաջնջումից ու եղեռնագործությունից փրկեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլև ողջ Արցախը, Հայաստանն ու հայությունը: Բազում արհավիրքներ տեսած հայ ժողովուրդը երբեք չի կորցրել հավատն ու լավատեսությունը, բայց չի հանդուրժել չարիքն ու բռնությունը: Դրա վկայությունն էր նաև ապրիլյան ծանր մարտահրավերին դեմ կանգնած մեր զինվորների քաջարի պայքարը: Կրելով բազում զրկանքներ` հայը տոնեց իր հաղթանակը, հաղթանակ` կյանքը հայրենիքին նվիրաբերելու գնով, հաղթանակ` քաջարի զավակների հերոսական պայքարի գնով, հաղթանակ` խաղաղության վաստակով:

Մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը:

Ջերմ շնորհավորանքներ եմ հղում պատերազմի վետերաններին, մեր ժողովրդին, մաղթում խաղաղ երկինք, բարեկեցություն և երջանկություն:

Կրկին շնորհավորում եմ խաղաղ ապրելու իրավունք վաստակած հայ ժողովրդին: Հայաստանը, հավերժ հայկական Արցախը և ողջ հայությունը լի են վճռականությամբ` պաշտպանելու իրենց խաղաղությունն ու հայրենի տունը:

Փառք մեր հերոսներին:




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը