ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Ավագանու նիստ

19/05/2017

Այսօր, համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հերթական ավագանու նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացվեց ավագանու քննարկմանը: Համայնքի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժինների ղեկավարները ներկայացրին օրակարգում ընդգրկված հարցերը: Որոշվեց Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշման հավելվածում փոփոխություններ կատարել` հաստատված բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կատարել հատկացումներ, լրացումներ: Քննարկվեց նաև համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոններ հաստատելու, վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու, համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների, մշակութային և սպորտային հիմնարկների հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի հաստատման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Հայաստանի հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի, Հրազդան համայնքի ավագանին որոշեց մեկ տարի ժամկետով համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող թվով երեք երեխաների վարձավճարները զեղչել համապատասխանաբար` 50% և 100%-ով: Ինչ վերաբերում է համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողի վարձակալության պայմանագիրը վերակնքելու և տարեկան վարձաչափը հաստատելուն, համայնքի ավագանին որոշեց թույլատրել վերակնքել համայնքի միկրոշրջան թաղամասի բնակչուհուն` 2004թ-ի դեկտեմբերի 3-ին կնքած 32,67 մ մակերեսով հողի վարձակալության պայմանագիրը: Սահմանվեց հողամասի տարեկան վարձաչափը սահմանել 8200 դրամ: Օրակարգից դուրս եղան այլ հարցեր ու պատասխաններ և ավարտվեց հերթական ավագանու նիստը:

<p align="right"><a href="javascript:history.back();"><b>Վերադարձ</b></a>


Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը