ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հանրապետական փառատոն

21/05/2017

Շարունակվում են մայիսյան հաղթանակներին, ինչպես նաև Շուշիի ազատագրման 25 ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Այս անգամ «Հնչիր Շեփոր» հաղթական նշանաբանով փողային նվագախմբերի ամենամյա Հանրապետական փառատոնն անցկացվեց Հրազդան քաղաքում: Կազմակերպիչների կողմից փոքր անդրադարձ կատարվեց Հրազդանի ստեղծման պատմությանը, նկարագրին, ինչպես նաև նշվեցին արվեստագետների, բժիշկների, գրողների, ականավոր գործիչների անուններ: Փոքրիկ կատարումներով նվագախմբերը հանդես եկան, որից հետո ներկայացվեց համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի խոսքը` ուղղված փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին: Համերգային ծրագրի ավարտից հետո համայնքի ղեկավարի կողմից մասնակից խմբերին տրվեցին պատվոգրեր և հուշանվերներ: Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնվեց փառատոնի հիմնադիրներին և կազմակերպիչներին, որից հետո նվագախմբերը մեկնեցին իրենց ելույթներով հանդես գալու Կոտայքի մարզի բնակավայրերում:

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումները շարունակվում են…



Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը