ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հանրապետական շաբաթօրյակ

27/05/2017

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2017 թվականի մայիսի 17-ի թիվ 01/18.1/2963-17 հանձնարարականը և համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կարգադրությունը, այսօր Հրազդանում անցկացվեց հանրապետական շաբաթօրյակ: Մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմի և համայնքի ենթակայությամբ գործող հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներ, մարզային կազմակերպությունների, տարածքային ստորաբաժանումների, կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Համայնքի ողջ տարածքով տեղի ունեցած մաքրման աշխատանքներն իրականացվեցին պատշաճ մակարդակով:
Ապահովված էր համապատասխան մեքենա-մեխանիզմ, գործիքներ, այլ անհրաժեշտ միջոցներ` աղբահանության և սանմաքրման աշխատանքների իրականացման համար:




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը