ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հանրապետության տոն

28/05/2017

Սիրելի  հայրենակիցներ.

Հայ ժողովրդի դարավոր պայքարի, նրա խիզախ զավակների մաքառման, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում ցուցաբերած սխրանքի շնորհիվ այսօր նշում ենք Հանրապետության տոնը: Չլինեին 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, չէր լինի հայոց պետականությունը, պատմության էջերում չէր գրվի, թե ինչ գնով է ստեղծվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, ինչի շնորհիվ գոյություն ունի երրորդ Հանրապետությունն ու անկախ Հայաստանը: Հայն իր անկախությունը վաստակել է մեծ զոհողությունների գնով: Ձեռք բերելով ազգային միասնականություն, պետականություն և սեփական ուժերով մարտահրավերներին դիմակայելու վստահություն ու մեծ փորձ` մուտք ենք գործել նոր փոփոխությունների ժամանակաշրջան, ամրապնդել մեր երկրի տեղն ու դիրքն աշխարհում:
Շնորհավորում եմ հանրապետության տոնի առթիվ, մաղթում առողջություն, տոնական բարձր տրամադրություն, խաղաղ երկինք ու ամուր հավատ` մեր ժողովրդի և Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ:




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը