ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հունիսի 1

01/06/2017

Սիրելի փոքրիկներ.

Այսօր ձեր աշխուժությունն ու անսահման ուրախությունը թևածում է ամենուր: Յուրաքանչյուր Հունիսի 1-ին, ձեզ համար կազմակերպված տարաբնույթ միջոցառումների ժամանակ ստեղծվում է ուրախության մի պահ, որտեղ ամբողջովին տրվում եք ձեր մանկական երազանքներին ու ցանկություններին: Այս օրը բոլորիս համար պետք է կարևորվի ոչ միայն ձեզ համար տոնական տրամադրություն ստեղծելով: Երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է մեծահասակներիս` ձեր հանդեպ ունեցած պարտավորություններից: Եթե չլինեն ձեզ պաշտպանող ծնողները, պետական կամ մասնավոր կառույցները, անկասկած, շատ դժվար կլինի: Դուք պետք է ընտանիքներում սիրված, կարևորված, պահանջված լինեք: Մենք պարտավոր ենք ավելի մեծ հնարավորություններ ստեղծել` հանուն ձեր բարեկեցության, ապահով միջավայրում ապրելու և պաշտպանված զգալու:

Սիրելի երեխաներ, դուք եք մեր ապագան ու կյանքի շարունակողը:

Ապրեք անհոգ, խաղաղ ու անամպ երկնքի տակ` ժպտալով ու կյանքի հանդեպ մեծ հավատով:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ:




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը