ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հունիսի 1

01/06/2017

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված, այսօր Հրազդանի համայնքապետարանը կազմակերպել էր միջոցառում, որի գլխավոր հերոսներն հենց իրենք` երեխաներն էին: Տոնական համերգը, որը տեղի ունեցավ Սահմանադրության հրապարակում, անցավ սիրված մուլտֆիլմերի հերոսների, փոքրիկ երգիչների, պարողների, ծնողների մասնակցությամբ: Երեխաները փայլեցին իրենց հրաշալի կատարումներով և գլխավորելով տոնական հանդիսությունը` մեծ հետաքրքրություն ու շուք էին հաղորդում ներկաներին: Նրանց անկեղծությունն ու անմիջականությունը ջերմացնում էր բոլորին: Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից երեխաներին բաժանվեց պաղպաղակ, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաներին` նկարչական տետրեր ու գունավոր մատիտներ: Մեր երկրի փոքրիկ քաղաքացիներին իրենց շնորհավորական ուղերձն էին հղել Կոտայքի մարզպետ` Կարապետ Գուլոյանը և Հրազդան համայնքի ղեկավար` Արամ Դանիելյանը:

Թող որ, միշտ ժպտան աշխարհի բոլոր մանուկները…




Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը