ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Հանրապետական շաբաթօրյակ

01/07/2017

Հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում այսօր, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի հանձնարարությամբ համայնքի ողջ տարածքով կազմակերպվեց սանիտարական մաքրման աշխատանքներ, ինչն իրականացվեց պատշաճ մակարդակով: Սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվեցին համայնքի ենթակայությամբ գործող բոլոր հիմնարկ ձեռնարկությունների համապատասխան մեքենա-մեխանիզմներով, գործիքներով և անհրաժեշտ այլ միջոցներով: Համակարգված տարածքների աղբահանության և սանմաքրման աշխատանքներին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները` համայնքի ղեկավարի գլխավորությամբ:









Վերադարձ




© 2011 Կայքը պատրաստեց TermIT ընկերությունը